Հյուսիսային Կորեան հետաձգում է հրթիռի բացթողումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 10, 2012 18:51
Հյուսիսային Կորեան տեխնիկական խնդիրների պատճառով մեկ շաբաթով հետաձգում է հրթիռի բացթողումը:
Կորեայի տիեզերական տեխնոլոգիայի հանձնաժողովը հայտարարել է, որ գինտականներն ու տեխնիկները դեռևս զբաղված են նախապատրաստական աշխատանքներով:
ԱՄՆ և իր դաշնակիցները համոզված են, որ գործողությունները ուղղված են գաղտնի բալիստիկ հրթիռային փորձարկմանը, որը արգելվում է ՄԱԿ-ի բանաձևերով:
Իր համակողմանի լուսաբանմամբ հայտնի Chosun Ilbo-ն տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեա է ժամանել իրանցի հրթիռային փորձագետների մի խումբ՝ առաջարկելով իրենց աջակցությունը:
Դիտվել է 1218 անգամ:





Facebook
Tweet This