Իսրայելի աջակողմյան կուսակցությունները առաջատար դիրքեր ունեն ընտրություններից առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 18:48

Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուի աջակողմյան դաշինքը դեռևս առաջ է իր մրցակիցներից: Երկրում ընտրությունները կկայանան հունվարի 22-ին:
Համաձայն Haaretz օրաթերթի սպասվում է, որ Նատանյահույի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունները կվերցեն 39 տեղեր: Ըստ նախորդ շաբաթ Մաարիվում հրատարակված հարցմանը, Կնեսետի (խորհրդարանի) 120 տեղերից նվազագույնը 38 կստանան Նատանյահույի և Լիբերմանի միասնական կուսակցությունները:
Ընդհանուր առմամբ աջակողմյան դաշինքը կկազմի խորհրդարանական մեծամասնություն:
Կենտրոնական և ձախակողմյան կուսակցությունները դեռևս մասնատված են և թույլ: Կանխատեսվում է, որ Շելլի Յաչիմովիչի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությանը կհատկացվի 17 տեղ, նախկին արտգրոծնախարար Տզիպի Լիվնիի նորաստեղծ ՀաՏնուահ կուսակցությանը՝9, իսկ Եշ Աթիդ կուսակցությանը 6 տեղ:
Ներկայիս ամենամեծ խմբակցությունը՝ աջ-կենտրոնական Կադիմա կուսակցությունը հավանաբար կսատա միայն երկու տեղ, իսկ ձախակողմյան Մերեցը՝ երեք:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply