Գործազուրկ բրիտանացիները կարող են ավտոբուսով անվճար երթևեկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 17:26

Մեծ Բրիտանիայի խոշորագույն տրանսպորտային կազմակերպությունները հանդես են  եկել անվճար երթևեկությունը թույլատրելու  նախաձեռնությամբ, հայտնում է բրիտանական “Գարդիանը”: Նախաձեռնության նպատակը 800 հազար բրիտանացիներին քաղաքում տեղաշարժվելու հնարավորություն ընձեռելն է: Ծրագիրը ներառում է շուրջ 70% ավտոբուսային երթուղիներ Անգլիայում, Ուելսում, Շոտլանդիայում: Ենթադրվում է, որ անվճար երթևեկության համար գործազուրկները կօգտագործեն իրենց ունեցած քարտերը, որոնք ներկայում թույլ են տալիս երթևեկել 50% զեղչով:

Նոր նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարից:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply