Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել բացառիկ կարմիր ադամանդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 17:14

Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են դրա դիմաց մինչև 1,2 մլն դոլար ստանալ, քանի որ այն ոչ միայն խոշոր է, այլև բացառիկ կարմիր գույնի:

Այն Ամերիկայի թանկարժեք քարերի ինստիտուտում երբևէ գնահատված ու աճուրդում հայտնված է ամենախոշոր կարմրանարնջագույն քարն է ադամանդների շարքում:

Տվյալ գույնը ալմաստների մեջ հանիպող բացառիկ երանգ է, քանի որ յուրաքանչյուր չմշակված 1 մլն կարատ ալմաստի մեջ ընդամենը 1 կարատ  կամ էլ 0.0001% է հանդիպում կարմիր կամ է վարդագույն երանգով: Այսօր ողջ աշխարհում ընդամենը 3 կարմիր ադամանդ կա 5 կարատ քաշով, որոնցից մեկը DeYoung Red-ն է 5,03 կարատ քաշով, որը գտվում է Վաշինգտոնի  բնության պատմության թանգարանում:

Այս աճուրդի ամենաթանկ լոտը պիտի դառնա 50,1 կարատ քաշով Graff ընկերության ադամանդը,  որն աճուրդը գնահատել է 10 մլն դոլար:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply