Բժիշկը քնաբերի միջոցով բռնաբարել է իր հիվանդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 17:01

Թուրքական «Hürriyet»-ը այսօր հրապարակել է բռնության մի սկանդալային պատմություն, որը մեծ աղմուկ է բարձրացերել նաև մամուլում: Բաքըրքոյի պետական դատախազություն ամուսիններ են դիմել, որոնք մեկ տարի առաջ են ամուսնացել: Ամուսինը պատմել է, որ պոռնո կայքում պատահաբար մի տեսանյութ է տեսել, որտեղ տեսագրված են եղել իր կնոջ և ինչ-որ տղամարդու սեռական հարաբերությունները: Խելագարության հասած ամուսինը կնոջն է ցույց տվել այդ տեսանյութը և այդ ժամանակ բացահայտվել է սարսափել ճշմարտությունը:
Կինը հաստատել է, որ տեսանյութում անշարժ պարկածը հենց ինքն է, սակայն ասել է, որ նա այդ մասին տեղյակ չի եղել: Նա պատմել է, որ տեսանյութի տղամարդը մասնավոր հիվանդանոցի մի բժիշկ է, որի մոտ ինքը անցած տարի մի քանի անգամ ստուգումների է գնացել: Պարզվել է, որ այդ այցերի ժամանակ բժիշկը իր հիվանդին քնաբերի միջոցով քնեցրել է, նրա նկատմամաբ սեռական ոտնձգությունների դիմել`տեսագրելով դրանք: Դատախազությունը բժշկի դեմ քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply