Աշխարհահռչակ վեց գրողներ Ասադին կոչ են արել հեռանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 16:59

Այս առավոտ ֆրանսիական «Liberation» թերթում հրապարակվել է աշխարհահռչակ վեց գրողների համատեղ նամակը ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նամակը ստորագրած գրողների թվում են իսրայելացի Դավիդ Գրոսմանը, իտալացի Կլաուդիո Մագրիսը, ալժիրցի Բուալեմ Սանսալը, գերմանացի գրող Մորտին Վալսերը, ֆրանսիացի Ալֆրեդ Գրոսերը և թուրք նշանավոր գրող Օրհան Փամուկը:
Վերոհիշյալ նամակում գրողները Ասադին կոչ են անում լքել իր պաշտոնը`նշելով, որ ստեղծված իրավիճակում դա բոլորի համար էլ լավագույն ելքը կլինի: «Եթե հրաժարական չտաս, ապա վերջդ Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի նման է լինելու»,-ասված է նամակում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Vatan»-ը`Ասադին ուղղված նամակում նրան խորհուրդ է տրվում հեռանալուց հետո ապաստան գտնել Ալժիրում, քանի որ ալժիրցիները երախտամոռ մարդիկ չեն և հիշում են, թե ինչպես Սիրիան գրկաբաց ընդունեց էմիր Աբդուլքադիրին, երբ նա պարտություն կրելով Նապոլեոն 3-րդից, թույլտվություն ստացավ տեղափոխվելու Սիրիա:
Գրողներն ու մտավորականները քննադատել են սիրիական հարցում մեծ տերությունների և ՄԱԿ-ի տատանողական մոտեցումները և Ասադին խորհուրդ են տվել շատ չվստահել Ռուսաստանին և Չինաստանին:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply