Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 10, 2012 16:55
2012թ. դեկտեմբերի 11-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:
Դիտվել է 1216 անգամ:





Facebook
Tweet This