Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի այցը Հայաստան՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2012 15:39

Երևան, Հայաստան. Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում ս.թ. դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

Մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշում է, որ անկախ մարդկանց ռասայական, սեռական,ազգային, կրոնական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից կամ ֆիզիկական վիճակից մարդու համընդհանուր իրավունքները բոլորի համար իրողություն դարձնելուն ուղղված պայքար շարունակվում է: Անկախ մշակութային տարբերություններից՝ մարդու իրավունքները բոլորի համար ապահովում են մարդկային արժանապատվության տարբեր կողմերը. երջակություն գտնելու ու ինքնադրսևորման ազատություն, խոսքի ազատություն, մյուսների հետ միավորվելու ու խաղաղ հավաքների ազատություն, դավանանքի ու պաշտամունքի ազատություն ըստ յուրաքանչյուրի հայեցողության, հասարակական կյանքի լիիրավ մասնակցություն՝օրենքի գերակայության հանդեպ վստահությամբ: Մարդու իրավունքների միջազգային օրը մենք վերահաստատում ենք համընդհանուր ու հիմնարար արժեքներին հետամուտ լինելու մեր կամքն ու պատրաստակամությունը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով գրասենյակը առաջնորդում է ժողովրդավարության խթանմանը, մարդու իրավունքների ու միջազգային կրոնական ազատության պաշտպանությանն ու աշխարհով մեկ աշխատանքային իրավունքների կատարելագործմանն ուղղված ԱՄՆ ջանքերը: Պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան ԱՄՆ արտքին գերատեսչության այն պաշտոնյան է, ով պատասխանատու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply