Վտանգի մեջ գտնվող ծովային կրիաները տեղափոխվել են Ֆլորիդա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 15:40

Քեյփ Քոդում գտնվել են 35 սառած ծովային կրիաներ, որոնք ներկայումս տաքանում են Ֆլորիդայում  արևի տակ:

Այս տարվա փրկարարական ռեկորդը սահմանվել է New England Aquarium-ի փրկարարական ծրագրի շրջանակներում, որի ընթացքում սառեցումից փրկվել է  150 ծովային կրիա:

NOAA-ի հյուսիսարևելյան ձկնորսական շրջաններում նշանակվել էին ափամերձ շրջանների հսկիչներ, որոնք ինքնաթիռով Էլիզաբեթ սիթիի իրենց բազայից գնացել էին Քեյփ Քոդ 35 ծովային կրիաներին արևոտ նահանգ տեղափոխելու համար:

Ծովափնյա հկիսչները տեղեկացնում են, որ կրիաները, որոնցից 20 պատկանում է Kemp’s Ridley հազվագյուտ տեսակին, իսկ 15-ը՝ Loggerheads տեսակին, տարվել են Ֆլորիդայի կենդանիների վերականգնման հինգ կենտրոններ և ձմեռը կանցկացնեն այդտեղ:

Օրլանդոյի Ծովային աշխարհի ներկայացուցիչ Սյուզեն Ֆլոուերը նշում է, որ չափազանց շուտ է ասել, թե երբ կրիաները պատրաստ կլինեն վերադառնալ իրենց բնական միջավայր:

Նա նաև նշել է, որ իրենք կրիաների հետ աշխատելու մեծ փորձ ունեն  և ավելացրել, որ իրենք նաև աշխատել են ծովացուլերի, թռչունների, դելֆինների և այլ ծովային կենդանիների հետ:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply