Իտալիայի վարչապետ Մոնտին հրաժարական կներկայացնի, իսկ Բեռլուսկոնին մտադրված է առաջադրել իր թեկնածությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 15:33

Կիրակի օրը Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին տեղեկացրեց իր հրաժարական տալու մտադրության մասին:

Մինչ այդ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր որ կառաջադրվի ընտրություններում:
Մոնտին իր որոշումը բացատրեց այն բանով, որ անցած շաբաթ Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության օրենսդիրները հայտարարեցին, որ դադարում են աջակցել վարչապետին՝ մեղադրելով վերջինիս տնտեսության ծանր վիճակի խորացման մեջ:
Կուսակցության ղեկավար Անգելինո Ալֆանոն խորհրդարանում  հայտնել է, որ Իտալիայի պարտքը, գործազրկության մակարդակը և հարկերը բարձրացել են այն ժամանակվանից ի վեր, ինչ Մոնտին ստանձնեց պաշտոնը:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply