Անգլիացի բուժրոջ մահվան պատճառ դարձած հաղորդավարները մեկնաբանել են իրենց կատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 15:30

Անցած շաբաթ անգլիական հոսպիտալ (որտեղ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն էր մնում) կատակ զանգ կատարած ավստրալացի հաղորդավարները երկուշաբթի օրը արցունքն աչքերին ասել են, որ իրենք ապշած էին բուժքրոջ մահվան նորությամբ:

2DayFM ռադիոյի DJ-ներ Մել Գրիգը և Մայքլ Քրիստիանը առաջին անգամ հեռուստատեսությամբ՝ A Current Affair ծրագրի եթերում, ելույթ ունեցան դժբախտության առիթ դարձած  զանգի կապակցությամբ:
«Մենք հույս անգամ չունեինք, որ մեզ կհաջողվի խոսել ինչ-որ մեկի հետ կամ որևէ տեղեկություն ստանալ: Կատակի իմաստը մեր զվարճալի լեզվական ակցենտն էր միայն»,- ասել է  Քրիստիանը:
DJ-ները խոստովանեցին, որ ձայնագրությունը եթեր  է հեռարձակվել  գործադիրների որոշմամբ:
Դժբախտությունից հետո հաղորդավարները անընդհատ ստանում են մահվան սպառնալիքներ պարունակող կամ աշխատանքից հեռանալու մասին հեռախոսազանգեր:  DJ Գրիգը նույնիսկ խոստովանել է, որ այլևս չի ցանկանում վերադառնալ ռադիոհեռարձակման:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply