Դեկտեմբերի 14-ից արագաչափ կգործարկվի «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2012 15:13

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թ.  դեկտեմբերի 14-ից գործարկվելու է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի` Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում` Վրաստանի սահմանից դեպի Ալավերդի քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply