Լավագույնը` Ավետիք Գրիգորյանն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 10, 2012 15:04
Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հաղթող դարձավ Ավետիք Գրիգորյանը: Հայաստանի ներկայացուցիչը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Հովհաննես Գաբուզյանը վաստակած 7 միավորով գրավեց 8-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը 13-րդն է՝ 6,5 միավոր, Հրայր Սիմոնյանը 20-րդը` 6,5 միավոր։
Մրցաշարում ուժերն էր չափում 107 շախմատիստ։
Դիտվել է 628 անգամ:





Facebook
Tweet This