Գողացված հեռախոս՝ գրպանահատի գրպանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2012 14:55

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սևանի փողոցում գտնվող ավտոկայանից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին:
Խուզարկությամբ Նորիկ Վ.-ի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ Հակոբ Հ.-ի գրպանից` ծալովի դանակ:
Պարզվել է, որ Նորիկ Վ.-ն բջջային հեռախոսը հիշյալ ավտոկայանում գողացել է մի կնոջ պայուսակից:
Ոստիկանները պարզել են 54-ամյա տուժողի ինքնությունը և նա հրավիրվել է բաժին:
Նշանակվել են ապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply