Եգիպտոսում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանի սպանության կասկածյալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2012 13:32
Լիբիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության ներգրավվածության մեջ կասկածվող մարդը Եգիպտոսում ձերբակալվել է, տեղեկացնում է NBC News-ը:
Կահիրեյում բնակվող, ռազմական խմբի անդամ Մուհամեդ Աբու Ջամալ Ահմեդը բացի Բենգազիում տեղի ունեցած հարձակումների մեջ ներգրավված լինելուց, մեղադրվում է նաև Լիբիայից Եգիպտող զենքեր տեղափոխելու մեջ:
Ահմեդը մի քանի տարի եղել է Եգիպտոսի հետախուզության աշխատակիցների ուշադրության կենտրոնում և ակտիվ կապեր է ուեցել Իրաքի և Աֆղանստանի արմատական զինված խմբերի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
