Առաջին տեղի համար կպայքարեն Իսրայելի և Կիպրոսի հավաքականները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2010 12:31

Իսրայելում շարունակվող հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 9:32 հաշվով պարտվեց տանտիրուհիների` Իսրայելի թիմին: Ի դեպ, վերջինիս կազմում հանդես են գալիս մի շարք հրավիրված խաղացողներ: Իսկ նրանցից ամենաուժեղը Նաթալի Լուսի Բերթուն էր, որին վնասազերծել մերոնց չհաջողվեց: Այդ մարզուհին 8 գնդակ խփեց Հայաստանի հավաքականի դարպասը:Ի դեպ, մեր թիմի փորձառու դարպասապահ Աստղիկ Գյուրջինյանն առաջին` Կիպրոսի հավաքականի հետ խաղում ստացած ոտքի վնասվծքից հետո այլևս անկարող էր օգնել մեր թիմին: Այնպես որ, Հայաստանի հավաքականի դարպասը վստահվել էր  16-ամյա Նելլի Ֆիդանյանին: Թերևս, այդ է պատճառը, որ արդեն առաջին խաղակեսի ավարտից հետ մերոնք պարտվում էին 15 գնդակի տարբերությամբ` 4:19: Երկրորդ կեսը մեր թիմը համեմատաբար  լավ անցկացրեց, և քիչ գնդակ բաց թողեց դարպասը, սակայն ընդհանուր պատկերը չփոխվեց: Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից շատ`3 գնդակ խփեց մրցակցի դարպասն Արմինե Անտոնյանը: 2-ական անգամ աչքի ընկան Լիանա Գրիգորյանը, Կլարա Թերզյանը, 1-ական անգամ` Թամարա Պետրոսյանը, Արմինե Դավթյանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում մերոնք պարտվել էին Կիպրոսի թիմին` 28:29 հաշվով: Երկրորդ տուրի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը 29:10  հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն: Մալթացիներն առաջին տուրում 9:24 հաշվով զիջել էին Իսրայելի ներկայացուցիչներին: Վերջին տուրում մերոնց մրցակիցը Մալթայի հավաքականն է: Իսկ առաջին տեղի համար կպայքարեն Իսրայելի և Կիպրոսի թիմերը:

Դիտվել է 2690 անգամ:
Print Friendly

Leave a Reply