Սաուդյան Արաբիան պնդում է, որ կիբերհարձակումը նպատակ ուներ խոչընդոտել գազի և նավթի հոսքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 13:28

Սաուդյան Արաբիայի Aramco կոչվող ազգային նավթային ընկերությունը հայտարարել է, որ օգոստոս ամսվա կիբերհարձակումը, որը վնասվել էր շուրջ 30,000 համակարգիչ, նպատակ  էր հետապնդում դադարեցնել նավթի և գազի արտադրությունը:
Առանձին բիզնեսին ուղղված կործանիչ կիբերհարձակումը չկարողացավ կանգնեցնել աշխարհի 1/10 նավթի մասնաբաժնի մատակարարող՝ Saudi Aramco -ի արտադրությանը:
Aramco-ն և Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հանցագործության ուղղությամբ հետաքննություն են վարում: ՆԳՆ խոսնակ Մանսուր ալ-Թուրքին ասել է, ար հարձակումների հեղինակը աշխարհի չորս մայրցամաքների տարբեր երկրներում գործող խումբ է:
Հարձակումը կատարվել է  Shamoon համակարգչային վիրուսի միջոցով, որի պատճառով ընկերությունը մեկ շաբաթով հարկադրված էր փակել իր գլխավոր ներքին ցանցը:
Վիրուսը բարեբախտաբար վնասել էր  միայն գրասենյակային համակարգիչներ  և չի ազդել տեխնիկական գործունեությունը ապահովող համակարգի վրա:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply