Փայլուն հաղթանակ Լոնդոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 10, 2012 12:52

Հրանտ Մելքումյանը փայլուն հանդես եկավ շախմատի «London Chess Classic FIDE Open» միջազգային մրցաշարում  և արժանիորեն նվաճեց հաղթողին կոչումը:

Վերջին տուրում Մելքումյանը, խաղալով  սևերով, պարտության մատնեց անգլիացի Մարկ Հեբդենին։

Հրանտը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նա տարավ 6 հաղթանակ, երեք պարտիա ավարտեց խաղաղ արդյունքով և չկրեց ոչ մի պարտություն:

Ի դեպ, 7,5 միավոր  հավաքեց նաև հոլանդացի Ռոբին վան Կամպենը, սակայն նա  լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մեր շախմատիստին և բավարարվեց երկրորդ մրցանակով:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply