Գյումրիում արտագաղթում են հատկապես երիտասարդ ընտանիքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2012 12:43

Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնակարանաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության և անօթևանության խնդիրները: Սակայն ոչ պակաս կարևոր է երիտասարդության և հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաեւ այլ անհետաձգելի  գործողությունների իրականացումը` նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերևս կարևորագույն քայլերից են Գյումրիում մշակութային և ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի ընդունումը և իրականացումը:

Անգամ անզեն աչքով դիտարկելիս երևում է, որ արտագաղթը առավել  տարածված է հենց երիտասարդության շրջանում: Ու եթե երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքները հույս ունեն, որ պետությունը վաղ թե ուշ իրենց ապահովելու է բնակարաններով, ապա երիտասարդ ընտանիքները անգամ այդ հեռահար հույսը չունեն, մինչդեռ նրանց մեծ մասն ապրում է վարձով բնակարաններում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում երիտասարդ գյումրեցի ընտանիքներին հուզող առավել կարևոր մի քանի խնդիրների մասին իր մտորումներն է կիսում երիտասարդ գիտնական, երկու մանկահասակ երեխաների մայր Լիլիթ Կիրակոսյանը:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply