Դիակ` բռնության հետքերով. հանցագործությունը բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2012 13:01

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply