Գոռ Մինասյանը` Եվրոպայի արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 10, 2012 12:40
Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված մինչև 20 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնության գերծանրքաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտում դարձել է արծաթե մեդալակիր`421 (191+230) կգ։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդն էր նաև պոկում և հրում վարժություններում։ Հաղթող է դարձել ռուսաստանցի Մահոմեդ Աբուևը` 424 (192+232)կգ։
Դիտվել է 801 անգամ:





Facebook
Tweet This