Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 10, 2012 12:29

Անգլիայի մայրաքաղաքում անցկացվող « London Chess Classic» շախմատի  գերմրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  ոչ – ոքի ավարտեց պարտիան  անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Մրցակիցները կատարեցին 82 քայլ:

Արոնյանը վաստակած 7 միավորով 6-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորող Կառլսենն ունի 17 միավոր: Կրամնիկը վաստակել է 15, Ադամսը՝ 12 Նակամուրան` 10, Անանդը` 7 միավոր: Մաքշեյնը, Պոլգարը ունեն 5-ական,  Ջոնսը՝ 3 միավոր:

Հերթական տուրում Արոնյանը սև խաղաքարերով  կմրցիՊոլգարի հետ:

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply