Թուրքիայի Իզմիր քաղաքում փողոցները լճերի են վերածվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 12:01

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sondakika» թերթը, Իզմիրում երեկ առավոտ կանուխ  սկսված և իր ազդեցությունը թողած ուժեղ տեղումները քաղաքի կյանքը կաթվածահար են արել: Քաղաքի կենտրոնում փողոցները վերածվել են լճերի: Քաղաքացիները բողոքել են Իզմիրի քաղաքապետարան: Հարյուրավոր տներ և գրասենյակներ  գլխավոր փողոցների հետ միասին ողողված են ջրով: Բազմաթիվ փոխադրամիջոցներ մնացել են փողոցում: Ջրհորդանների  խցանման արդյունքում կոյուղու ջուրը փողոց է հոսել:

Տեղատարափ անձրևը ավելի ուժեղ շարունակվել է նաև գիշերը: Քոնաք, Քարշըյաքա, Բուջա, Գազիեմիր, Բայրաքլը և այլ կենտրոնական համայնքների մայրուղիները և փողոցները վերածվել են լճերի, ծառերը վայր են ընկել:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply