Հոնկոնգում հաստատվել է A/H1N1 գրիպի միանգամից 54 դեպք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 13:45

H1N1Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտի տեղեկացմամբ` հաստատվել է A/H1N1 գրիպի միանգամից 54 նոր դեպք. վարակակիրներից 26-ը Ավստրալիական միջազգային դպրոցի ուսանողներ են: Ի դեպ, դպրոցը փակվել էր դեպքերի հաստատումից դեռ մի օր առաջ` նախորդ օրերին վիրուսի տարածման կասկածների պատճառով:

Մայիսի 1-ից ի վեր Հոնկոնգում արդեն գրանցվել է հիվանդացության 172 դեպք:

RIA Novosti

Լուսանկարը` Reuters

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply