Հարուցվել է քրեական գործ` գազաֆիկացման աշխատանքների կատարման ընթացքում յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2012 11:50

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արագածոտնի 3 համայնքների գազաֆիկացման աշխատանքների կատարման ընթացքում յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ ՍՊ ընկերության միջեւ 2008թ. նոյեմբերի 10-ին կնքված «ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշեն, Զառինջա եւ Նոր Արթիկ գյուղերի գազաֆիկացում» RMAP/LCB/CW-2009/005/Cas կապալի պայմանգրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության պատասխանատու աշխատակիցները 2010թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու` ծավալային հավելագրման եւ անորակ աշխատանքների միջոցով, յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply