Նորվեգացիները բողոքում են Նոբեյլան մրցանակի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 9:13

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլայում հավաքված բազմաթիվ նորվեգացիները բողոքի ցույցի են դուրս եկել`դժգոհելով, որ խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանն է տրվելու: Նրանք կարծում են, որ այն պարագայում, երբ հատկապես Արևելյան Եվրոպայում տնտեսական ճգնաժամի և աղքատության հետ պայքարող բազմաթիվ մարդիկ կան, անհասկանալի է, որ մրցանակին արժանի են համարել ԵՄ-ին:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Օսլոյում հավաքված ցուցարարները ձեռքներին ջահեր բռնած բողոք են բարձրացրել Նոբելյան կոմիտեի ընդունած որոշման դեմ: Ցույցը կազմակերպվել է միջազգային մի շարք խաղաղարար կազմակերպությունների աջակցությամբ, որին մասնակցել են նաև օտարերկրացիներ:
Խաղաղության Նեբելյան մրցանակը ԵՄ-ին տրվելու է Օսլոյում տեղի ունենալիք հանդիսությանը:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply