Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում լիբիական սցենարը կրկնվի. Սերգեյ Լավրով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 9:11

Մոսկվայում կազմակերպված «Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը» կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է սիրիական հարցի մասին: «Արևմտյան մեր գործընկերները հեռացել են սիրիական հարցի վերաբերյալ ժնևյան համաձայնագրից: Նրանք ճանապարհ են փնտրում, որպեսզի պաշտոնանկ անեն Բաշար Ասադին»,-արտգործնախարարի խոսքերն է վկայակոչում թուրքական «Zaman»-ը:

Լավրովը պաշտպանել է այն տեսակետը, որ սիրիական կառավարությունը քիմիական զենք կիրառելու մտադրություն չունի և չի էլ կարող ունենալ: Նա նշել է, որ Սիրիայում ընթացող պայքարին վերջ դնելու համար մարդիկ նախաձեռնում և բանակցությունների սեղանի շուրջ են նստում և դրան պետք է աջակցել: «Պետք է օգնել այդպիսի նախաձեռնողներին, իսկ որոշ պետություններ դրա փոխարեն ուզում են Ասադին պաշտոնանկ անել»:
Լավրովը առանձնահատուկ ընդգծել է, որ Ասադի ապագայի վերաբերյալ հարցերով Ռուսաստանը ոչ ոքի հետ չի հանդիպել:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply