Ո՞վ է հաջորդելու Ուգո Չավեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 9:07

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր մոտ կրկին չարորակ ուռուցք են հայտնաբերել և որ անհարժեշտ է շտապ վիրահատություն: Նա հայտնել է, որ ուղևորվելու է Հավանա, որտեղ և անցկացվելու է վիրահատությունը, և հույս է հայտնել, որ այն բարեհաջող կընթանա:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Չավեսը նաև ընդգծել է, որ եթե ինքը հետագայում ի վիճակի չլինի կատարելու նախագահի իր պարտականությունները, ապա իր տեղը պետք է զբաղեցնի երկրի փոխնախագահ, ԱԳՆ-ի ղեկավար Նիկոլաս Մադուրոն:
Հիշեցնենք, որ 58-ամյա Ուգո Չավեսը այս տարվա հոկտեմբերին երրորդ անգամ ընտրվեց Վենեսուելայի նախագահ: Անցած տարի ամռանը նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, որից հետո նա երեք անգամ վիրահատվել է: Նա բազմիցս հայտարարել էր, որ ամբողջությամբ ապաքինվել է:

Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply