Մեքսիկայում վթարվել է երգչուհի Ջեննի Ռիվերայի ինքնաթիռը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 8:59

Մասնավոր Learjet 25 ինքնաթիռը, որով  հայտնի երգչուհի Ջեննի Ռիվերան էր թռչում, վթարվել է Մեքսիկայի հյուսիս արևելքում:

Մոնտերեյից Տոլուկա ուղևորվող ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր Նուեվո-Լեոնայի տարածքում:

“Ցավոք ինքնաթիռն ամբողջությամբ ավերվել է”,- հայտնել է Մեքսիկայի տրանսպորտի նախարար Հերարդո Ռուիս Էսպարսը:

Ինքաթիռում գտնվող 7  անձինք, ներառյալ անձնակազմի 2 անդամները,  զոհվել են:

Նախօրեին Ռիվերան համերգ էր տվել Մոնտերեյի արենաներից մեկում:  Նա մեքսիկական ծագմամբ այն սակավաթիվ երգիչներից էր, որոնք ճանաչման են արժանացել նաև ԱՄՆ-ում: Երգչուհին վաճառել է ավելի քան 15 մլն ձայնագրություն:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply