Նիգերիայում առևանգել են ֆինանսների նախարարի մորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 8:48

Անհայտ անձինք առևանգել են Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օքոնջո-Իվեալի մորը:

“Կիրակի  առավոտյան պրոֆեսոր Կամենե Օքոնջոն` ֆինանսների նախարարի մայրնը առևանգվել է Դելտա նահանգի իր տնից”,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Ֆրանս Պրեսսը, վերջին շրջանում նախարարի  հասցեին սպառնալիքներ էին հնչում` կապված երկրում կաշառակերության դեմ պայքարի նախաձեռնության հետ: Կատարվածի համար դեռևս ոչ ոք պատասխանատվությունը չի վերցրել:

Forbes- վարկածով, Նգոզի Օքոնջո-Իվեալն աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն է: Նա աշխատել է որպես Համաշխարհային բանկի կառավարիչ 2007-2011-ին, դրանից հետո,  դարձել է Նիգերիայի ֆինանսների նախարար:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply