Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմը մոտ մեկ միլիարդ դոլար է վաստակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 8:19

Ջեյմս Բոնդի վերջին ֆիլմը`  “007-: Սքայֆոլ”-ը,  23 բոնդիականների մեջ տոմսերի վաճառքից ստացած եկամտով բացարձակ ռեկորդ է սահմանել: Հինգ շաբաթում համաշխարհային վարձույթում այն հավաքել է ավելի քան 918 միլիոն դոլար, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով աշխարհի ԶԼՄ-ները:

Կինոժապավենը ՌԴ-ում վարձույթի է հանվել հոկտեմբերի 26 –ին: ԱՄՆ-ում պրեմերան տեղի ունեցավ երկու շաբաթ հետո, և ֆիլմը այնտեղ հավաքեց 261,6 միլիոն դոլար, Ռուսաստանում այն հավաքեց 25 միլիոն դոլարից մի փոքր ավել:

“007-ը: Սքայֆոլ”-ը  սուպեր լրտես Ջեյմս Բոնդի հայտնի ֆիլմաշարի  23-րդ ֆիլմն է: Ֆիլմի ռեժիսորը բրիտանացի Սեմ Մենդեսն է, որը  1999թ. “Գեղեցկություն ամերիկյան ձևով” ֆիլմի համար “Օսկար” մրցանակի արժանացավ:   007  գործակալին երրորդ անգամ  խաղաց բրիտանացի Դենիել Քրեյգը:

Միջին հաշվարկով բոնդիական մի ֆիլմի համար նա ստացել է ավելի քան 9,5 միլիոն ֆունտ  ստերլինգ:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply