Պատմության այս օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 8:33

Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է:

Նշվում է ՄԱԿ-ի որոշմամբ: Նման ձևով միջազգային ընկերակցությունը տուրք է տալիս այն սպորտաձևին, որը միլիոնավոր մարդկանց համար պարզապես ապրելակերպ է: Ֆուտբոլի մասին հիշատակումը որպես “ոտքերով գնդակախաղ” պատմաբանները գտել են չինական աղբյուրներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Խաղը կոչվում էր Ցու Չյու, ինչը նշանակում է ”ոտքով հրել”: Այն չինացի զինվորներին ֆիզիկական մարզվածության հնարավորություն էր տալիս:

Երբ է առաջին անգամ հայտնվել այդ խաղը,  ոչ ոք չգիտի: Ոմանք պնդում են, որ ֆուտբոլին նախորդել է  8-րդ դարում Անգլիայում բնակվող սաքսոնացիների վայրի խաղը: Նրանք մարտադաշտում  կռվից հետո հակառակորդի կտրած գլուխն էին ոտքով գլորում:

Այդ խաղի մասին քիչ բան է մեզ հասել: Հայտնի է, որ  խաղում  դարպաս ու դարպասապահ է եղել, որ այն  զինվորական պատրաստվածության մի մասն էր  և այն  հայտնի է արդեն 3000 տարի: Դարպասի ցանցի մասին հայտնի է, որ առաջին անգամ կիրառվել է 1891-ին, Անգլիայի Հյուսիսի ու Հարավի հավաքականների խաղի ժամանակ:

Ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում, Հռոմում` ավելի քան 2,5 հազարամյակ առաջ: Հունաստանում այն անվանում էին “պայքար գնդակի համար”, ինչից կարելի է ենթադրել, որ խաղում էին, համապատասխանաբար, կիրառելով մարտարվեստի բոլոր հնարքները:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply