Վենեսուելայի նախագահի հավանական թեկնածուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 10, 2012 8:11
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը տեղեկացրել է, որ քաղցկեղից բուժման նպատակով կրկին վերադառնալու է Կուբա, ու, եթե լրջորեն վատանա, ապա իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել վարչապետ Նիկոլաս Մադուրոյի օգտին:
“Ինձ անհրաժեշտ է մեկ վիրահատություն ևս: Աստուծո օգնությամբ, ինչպես և նախորդ անգամները, ես հույս ունեմ, որ այն բարեհաջող կընթանա: Ես լրիվ համոզված եմ”,-ասել է Չավեսը:
Ի դեպ, Չավեսի երդման արարողությունը պետք է տեղի ունենա հունվարի 10-ին:
Դիտվել է 1329 անգամ:





Facebook
Tweet This