Միջոցառում` նվիրված Դավիթ Սարապյանի հիշատակին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 10, 2012 7:59

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (Ք Երևան, Այգեստան 9 հասցե, Չարենց փողոցում գտնվող Գերմանիայի դեսպանատան հարևանությամբ) դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա միջոցառում` նվիրված Դավիթ Սարապյանի հիշատակին: Մուտքն ազատ է:
21 տարի առաջ դեկտեմբերի 10-ին Դավիթ Սարապյանը` փայլուն կատարելով մարտական առաջադրանքը, հերոսի մահով ընկավ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում:
Դավիթը մեկն էր այն քաջերից, ովքեր ընտրեցին Հայրենիք կոչվող հողակտորի վրա արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը և առանց վարանելու նետվեցին կենաց-մահու կռիվ մղելու թշնամու դեմ: Նրանք կռվեցին ու անմահացան իրենց կերտած հաղթանակում, ապացուցելով, որ ոչինչ և ոչ ոք չի կարող հաղթել մահը մերժողին, ճշմարտության ու արդարության համար պայքարողին:
Իրադարձության էջը ֆեյսբուքում`
http://www.facebook.com/events/389161001169264/

Հարգանքով` «Անմահ հերոսներ» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply