Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ընտրել են ամուսնական մատանիները,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 6:39

Աստղերի հարսանիքը սարերի ետևում չէ:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին մի կարևոր քայլ ևս կատարեցին հարսանիքին ընդառաջ: Աստղային զույգը ընտրել է ամուսնական մատանիները, որոնք կփոխանակեն արարողության ժամանակ, որը Փիթի կարծիքով շուտով կկայանա: Այս անգամ Փիթն ու Ջոլին իրենք չեն ընտրել մատանիները, այդ պատասխանատու հանձնարարությունը կատարել է նրանց օգնականներից մեկը:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին այս տարվա ապրիլին  հայտարարել էին իրենց նշանադրության մասին, բայց այն արել էին իրենց վեց երեխաների ճնշման տակ: Ընդ որում Բրեդ Փիթն անձամբ էր զբաղվում մատանիների ձևավորմամբ ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպի հետ միասին, որը բրիտանական Asprey&Garrard ոսկերչական ընկերության նախկին տնօրենն է: Իսկ ամուսնական մատանիները, որոնք հարսն ու փեսան կփոխանակեն եկեղեցում, զույգի համար ընտրել է Ջոլիի անձնական ստիլիստը:

New York Daily News –ն վկայակոչելով inTouch-ը , գրում է, որ մատանիները գնվել են նոյեմբերի  27 –ին, Հոլիվուդում հայտնի Neil Lane ֆիրմայից: Թե երբ տեղի կունենա երկար սպասված հարսանիքը, դեռ հատնի չէ, բայց ամերիկյան “Կազինոյի կողոպուտ” ֆիլմի պրեմերայի ժամանակ Բրեդ Փիթը ասել էր, որ այն տեղի կունենա շուտով և արարողությանը ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները: Չնայած հայտնի է, որ Փիթի բարեկամ դերասան Ջորջ Կլունին հրավիրված է հարսանիքին:

“Կազինոյի կողոպուտը” ֆիլմում Բրեդ Փիթը խաղում է մաֆիայի պրոֆեսիոնալ դահիճի դեր, որին խնդրում են պարզաբանել պոկերի տուրնիրի ժամանակ կազինոյի կողոպուտը:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply