Ադրբեջանը վերապահումով ողջունում է ուժի չկիրառման մասին պայմանագիր կնքելու Հայաստանի նախագահի կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 20, 2010 17:09

«Ադրբեջանը ողջունում է Սերժ Սարգսյանի` ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելու կոչը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի-խոսնակ Էլհան Պոլուխովը` արձագանքելով Հայաստանի նախագահի համապատասխան հայտարարությանը. հաղորդում է APA-ն:

«Բայց այն հնարավոր կլինի միայն այդ վտանգի պատճառների չեզոքացումից հետո, այսինքն, երբ Հայաստանի Զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը պատրաստ է այդօրինակ պայմանագիր ստորագրել այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնի այդ քայլը»:-նշել է Պոլուխովը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Euronews-ի հետ իր հարցազրույցում հայտարարել էր. «Ձեր լրատվամիջոցի միջոցով ես կոչ եմ անում Ադրբեջանին` ստորագրել ուժի չկիրառման պայմանագիր: Սա կհանգեցներ  Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի մոտ վստահության ձևավորմանը, և վստահության այդ պայմաններում, մենք կսկսեինք կարգավորման բանակացությունները»:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply