Մեսսին ռեկորդ է սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 2:12

Իսպանական “Բարսելոնայի” հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսսին ռեկորդ է սահմանել` գերազանցելով  նախորդ` Գերդ Մյուլլերի ռեկորդը օրացուցային տարում խփած գոլերի քանակով:

Մյուլլերը խփել է 85 գնդակ, իսկ Մեսսին` մեկով ավելի` 86: Վերջին երկու գնդակը խփել է Սևիլիայի “Ռեալ Բետիսի” դարպասին: Հաշվի առնելով, որ տարին դեռևս չի ավարտվել, Մեսսին սեփական ռեկորդը գերազանցելու ու իր անունը ֆուտբոլային տարեգրքում գրանցելու ժամանակ ու հնարավորություն ունի:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply