Ստոկհոլմում և Օսլոյում տեղի կունենա Նոբելյան մրցանակների հանձնումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 10, 2012 1:58

Շվեդական ու նորվեգական մայրաքաղաքներում այսօր տեղի կունենա Նոբելյան հանդիսությունների կուլմինացիան` պարգևների հանձնումն ու դափնեկիրների ու հյուրերի  տոնական ճաշկերույթը: Միջոցառումը տեղի է ունենալու Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը (մահացել է 1896-ի դեկտեմբերի 10-ին): Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում Շվեդիայի թագավոր Կառլ VI Գուստավը անձամբ է դափնեկիրներին հանձնելու պատվո դիպլոմն ու Նոբելի պատկերով ոսկե մեդալը: Նոբելի կտակի համաձայն, տասներորդ   խաղաղության մրցանակի հանձնումը կկատարվի Օսլոյում:

Այս հանդիսությունը թվով 111-րդն է: 2011-ին մրցանակի դրամական բաղկացուցիչը  կազմում էր 10 մլն կրոն (1,5 մլն դոլար): Այս տարի այդ գումարը նվազել է 2 մլն-ով (1,2 մլն դոլար):  Պատճառն անբարենպաստ պայմաններն են:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply