Սիլվիո Բերլուսկոնին վերադառնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 21:41

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես է գալու որպես կուսակցության նախագահ: Նախկին վարչապետն ավելի վաղ նշել էր, որ դեռ չի կողմնորոշվել՝  գլխավորելու է կուսակցությունը, թե ոչ:

76-ամյա սկանդալային քաղաքական գործիչը նշել է, որ պատասխանատվության մեծ զգացում ունի: «Ընտրություններին մասնակցում եմ ոչ թե լավ դիրք գրավելու, այլ հաղթելու համար»,-Բերլուսկոնիի խոսքերն է վկայակոչում թուրքական «Anadolu»–ը:

Նա նաև հայտնել է, որ որպես ընտրությունների անցկացման օր՝ նախընտրում է մարտի 10-ը:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply