Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականները ձմեռը կանցկացնեն վրաններում և կիսակառույց շենքերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 21:33

Սիրիացի փախստականները, որոնք Թուրքիա են տեղափոխվել երկրում ընթացող պատերազմից հեռու մնալու համար, փորձում են ցուրտ ձմեռը անցկացնել վրաններում և կիսակառույց շենքերում:

Հաթայ, Շանլըուրֆա, Գազիանթեփ, Քահրամանմարաշ, Օսմանիե, Ադըյամանի շրջաններում տեղակայված վրանային քաղաքներում բնակվող 135 հազար սիրիացի փախստականների առաջնային կարիքները հոգում են Թուրքական կարմիր մահիկի ընկերությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչությունը:

Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը`վրանային քաղաքներում արդեն ավարտվել են ձմռան պատրաստությունները: Միևնույն ժամանակ թուրքական հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ կռվի ժամանակ վիրավորված սիրիացիները:

 

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply