ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2010 15:54

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով` նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ,  մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով կմեկնի այդ երկիր:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ  Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհտեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում` Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և վարչապետի հետ:

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply