Արքայադուստր Միդլթոնի բուժքրոջ կյանքը խլած կատակը մեծ վրդովմունք է առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 21:13

Ավստրալացի հաղորդավարների կատակը, որը խլեց Անգլիայի արքայադուստր Քեյթ Միդլթոնի բուժքրոջ կյանքը, խիստ զայրույթ և վրդովմունք է առաջացրել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավստրալիայի ռադիոկայանի երկու հաղորդավար զանգահարել էին թագավոր Էդվարդ  VII –ի անունը կրող մասնավոր հոսպիտալ ու ներկայացել թագուհի Եղիսաբեթ  II-ի ու արքայազն Չարլզի անունից և հարցրել, թե ինչպես է զգում իրեն Քեյթ Միդլթոնը՝ Քեմբրիջի հերցոգուհին, արքայազն Ուիլյամի կինը: Չգուշակելով, թե իրականում ում հետ է խոսում, բուժքույրը տրամադրել է Քեյթի առողջության մասին գաղտնի տեղեկություն:
Չարաբաստիկ ճշմարտությունը իմանալուց հետ, բուժքույրն ամենայն հավանականությամբ դիմել է ինքնասպանության: Դեկտեմբերի 7-ին նրա դիակը հայտնաբերել են հոսպիտալից ոչ հեռու:
Հիվնդանոցի տնօրեն Լորդ Գլենարթուրը այսօր նամակ է ուղարկել ավստրալական հաղորդումը հեռարձակող Southern Cross Austereo կազմակերպությանը՝ դատապարտելով արարքը:
DJ Մել Գրիգը և Մայքլ Քրիստիանը ժամանակավորապես զրկվել են եթեր դուրս գալու հնարավորությունից, սակայն կազմակերպությունը, որտեղ նրանք աշխատում են, չի հեռացրել նրանց աշխատանքից և ոչ էլ մեղադրում է իրողության մեջ:
Southern Cross Austereo կազմակերպության գործադիր տնօրենն ասել է,-՛՛Չեմ կարծում՝ որևէ մեկը կարող էր կանխագուշակել, թե ինչի կարող էր հանգեցնել դա՛՛:
DJ-ներին ուղղված թվիթերային հաղորդագրություններում մարդիկ հնչեցնում են մեղադրական խոսքեր:
46-ամյա բուժքույրը աշխատել է հիվանդանոցում ավելի քան չորս տարի: Նա հայտնի էր որպես ՛՛առաջին կարգի բուժքույր՛՛ և ՛՛անձնակազմի հարգված անդամ՛՛:
՛՛Ես խորին վիշտ եմ ապրում իմ սիրելի կնոջ՝ Ջաքինթայի կորստի համար՝ ողբերգական պայմաններում՛՛,- իր Facebook-ի էջում գրել է կնոջ ամուսինը:
Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply