Հայ դատի հանձնախումբը հավանություն չի տալիս ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 19:26

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ որեւէ ակնարկ չկա Հայաստանի նկատմամբ ալիեւյան ագրեսիվ քաղաքականության եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման վերաբերյալ. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դժգոհությունն է հայտնել հանձնախմբի գործադիր տնօերն Արամ Համբարյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձախողում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը` կեղծ հավասարակշռություն պահպանելով: Ադրբեջանն է հենց այն կողմը, որ պատերազմական քայլեր է կատարում, պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը եւ հայտարարում, որ ցանկացած պահի զորքը ոտքի կկանգնեցնի` Հայաստանի վրա հարձակվելու համար: Բաքուն է, այլ ոչ թե Երեւանը, որ հրաժարվում է դիպուկահարներին հեռացնել սահմանից: Ադրբեջանն է ոչնչացնում հայկական մշակույթը, մասնավորապես`  Ջուղայի խաչքարերը իսկ վերջերս Ռամիլ Սաֆարովի հերոսացումը լավագույն ապացույցն էր Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի»,- մասնավորապես ասվում է Համբարյանի հայտարարության մեջ:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply