Եգիպտոսի զինվորականները ցանկանում են երկխոսությամբ լուծել քաղաքական ճգնաժամը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 8, 2012 18:53
Եգիպտոսի զինվորականները զգուշացրել են կործանարար հետևանքների մասին, եթե քաղաքական ճգնաժամը չլուծվի երկխոսության միջոցով:
Զինվորականներն ազգային հեռուստաընկերությամբ հայտարարել են, որ երկխոսությունը լավագույն և միակ ճանապարհն է հաղթահարելու խորացող քաղաքական վեճը:
Բռնի ցույցերը և բախումները իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների և ընդդիմադիրների միջև հանգեցրել են մի քանի քաղաքացիների մահվան:
Մուրսին կոչ է արել ազգային երկխոսության, սակայն ընդդիմադիրները պահանջում են չկայացնել նոր սահմանադրության ընդունմանը վերաբերող հեկտեմբերի 15-ի հանրաքվեն և չեղյալ համարել նախագահին անձեռնամխելիություն շնորհող որոշումը:
Դիտվել է 928 անգամ: