Թուրքական պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում ականները վերացնելու համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 18:31

Ինչպես տեղեկացնում է “Firatnews” թերթը, Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Հասարակական մասնակցության և բռնության դեմ պայքարի կազմակերպությունը իրականացրել է ուսումնասիրություն, որի համաձայն Թուրքիային Ջիզրե համայնքի ականներից և դեռևս չպայթած ռազմական սարքերից տուժել է 483 մարդ, ովքեր հիմնականում երեխաներ և երիտասարդներ են:

Այդ կազմակերպության անդամ Օզլեմ Օզթուրքը նշել է. “Պետությունը այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի իրականացնում: Իրենց գյուղերը վերադարձողները ստիպված են ապրել ականապատ տարածքում: Դա լուրջ վտանգ է ներկայացնում”: Օզթուրքը նաև հավելել է. “Թուրքիան 2003թ. ստորագրել է Օտտավայի համաձայնագիրը, սակայն ոչ մի ջանք չի գործադրել` ականները վերացնելու համար: Չկա նաև որևէ իրավական կարգավորում: Այս տարածքները շատ վտանգավոր են մարդկանց և հատկապես երեկաների կյանքի համար”:
Նշենք, որ այս տարածքում մեծամասամբ քրդեր են ապրում:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply