Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վթարի ենթարկված ինքնաթիռը հանվել է Միչիգան լճից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 18:30

1944թ  դեկտեմբերի 28 – ին FM-2 “WILDCAT» կործանիչ ինքնաթիռը վթարի ենթարկվեց և սուզվեց Միչիգան լճի Ոկեգան նավահանգստում: Վթարը տեղի էր ունեցել շարժիչի չաշխատելու պատճառով:

Ուրբաթ օրը շուրջ 100 հավաքվածների ներկայությամբ կատարվեց ինքնաթիռի վերականգնման և թանգարան տեղափոխմանել արարողությունը, հայտնում է “The Chicago Tribune”-ը:
78 տարեկան օդաչու Մետտավան հոգացել է վերականգնման բոլոր ծախսերը:
Ինքնաթիռի հիմնովի վերականգնումը կընթանա ամենաքիչը հինգ տարվա ընթացքում Ռազմածովային ավիացիայի ազգային թանգարանում: Ինքնաթիռի վերջնական հանգրվանը կլինի Իլլինոիսում:
“Wildcat”-ը նախատեսված էր 2-րդ աշխարհամարտի ժամանակ ռազմածովային ստորաբաժանման օդաչուներին վարժեցնելու համար:  Պատերազմի ընթացքում Միչիգան լճի վրա վարժվել են ավելի քան 17,000 օդաչու:
՛՛Սա կդառնար աղբի մի մաս՛՛,- ասում է օդաչու Գրինհիլը,-՛՛բայց այժմ այն կդառնա պատմության մի մաս՛՛:
Օդանավի վերականգնումը տեղի ունեցավ օրբաթ օրը՝ Փերլ Հարբորի վրա հարձակման 71րդ տարելիցին:
Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply