Ադրբեջանի Հասարակական պալատն աջակցելու է դեկտեմբերի 10-ի ցույցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 16:36

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք ցույցի կազմակերպիչները հրավիրվել են Բաքվի Գլխավոր ոստիկանական վարչություն:

<<Հասարակական պալատը վճռական է, որ դեկտեմբերի 10-ին նշանակված ցույցը տեղի ունենա, և դրա հետ կապված կառույցում ոչ մի տարաձայնություն չկա>>,-<<ԱՊԱ>> գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է Ադրբեջանի Հասարակական պալատի Համակարգման խորհրդի անդամ Ռաֆիգ Մանաֆլըն:

Նա տեղեկացրել է, որ  Բաքվի գործադիր իշխանության` ցույցի վերաբերյալ որոշումը նախօրոք կանխատեսելի էր. <<Գիտեինք, որ Բաքվի գործադիր իշխանությունը այս անգամ էլ թույլտվություն չի տալու ցույցը կազմակերպելու համար>>:

Մանաֆլըն նշել է, որ Հասարակական պալատի օժանդակությամբ ցույցը դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի շենքի առջև. <<Գիտենք, որ ոստիկանությունը դրա դեմ է հանդես գալու: Ջանք չենք խնայելու, որ ցույցը տեղի ունենա այնպես, ինչպես պլանավորել ենք>>:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply