Լուսնի վրա կանգնած վերջին մարդն իր ֆոտոխցիկը թողել է այնտեղ՝ հուսալով, որ ինչ-որ մեկն այն հետ կվերադարձնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 16:24

Լուսնի վրա իջած վերջին մարդը՝ Apollo 17-ի հրամանատար Յուջին Սերնան, հայտնում է, որ իր ֆոտոխցիկը թողել է Լուսնի մակերևույթի վրա՝ հույս ունենալով, որ հետագայում այլ տիեզերագնացներ կգտնեն այն և կկարողանան չափել տիեզերական ճնշման մակարդակը:

Տիեզերագնացը ֆոտոխցիկով բազմաթիվ խորհրդանշական լուսանկարներ էր նկարել, որը այդպես էլ մնաց Լուսնի վրա՝ օբյեկտիվը դեպի տիեզերք ուղղված:

Սերնանը հույս ուներ, որ նրա օբյեկտիվի վրա կուտակված ճնշման մակարդակը կարող է օգտագործվել առաքելության վերջնական փորձի համար:

Ներկայումս լինելով 78 տարեկան՝ նա հույս հայտնեց, որ իր ճանապարհորդությունը դեպի Լուսին հետազոտության վերջը չի լինի, այլ կհանդիսանա մարդու կողմից Լուսնի ուսումնասիրության սկիզբը:

Սերնանը առաքելության 40-ամյակին ասել է, որ ինքը ցավում է Լուսնի վրա կանգնած վերջին մարդը լինելու համար:

Նախկինում երեք այլ առաքելություններ ևս նախատեսված են եղել Սերնանի անձնակազմի համար, սակայն դրանք չեն իրականացվել բյուդջեի կրճատման պատճառով:

Այժմ նա ընդունում է, որ հնարավոր է՝ ինքը սխալվել է՝ ֆոտոխցիկը թողնելով Լուսնի վրա:

Նա մտածում է, որ ավելի լավ կլիներ ֆոտոխցիկը վերցներ իր հետ, երևակեր նրա մեջ եղած նկարները և պարզապես շպրտեր այդ տեսախցիկը:

Վերջում նա կոչ է արել մեծացնել մարդու կողմից տիեզերքի ուսումնասիրության տեմպերը:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply