Առայժմ` միայն նախնական պայմանավորվածություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2010 14:30

Մարզասերներն անհամբերությամբ են սպասում պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և ֆիլիպինցի Նոնիտո Դոների ռևանշ-մրցամարտի անցկացմանը: Երկու մարզիկների ներկայացուցիչներն ավարտում են բանակցությունները: Նախնական պայմանավորվածությունն այն է, որ մրցամարտը կայանա այս տարվա օգոստոսի 7-ին: Հավելենք, որ 2007-ի հուլիսի 7-ին Դարչինյանը ֆիլիպինցի  մարզիկի հետ անցկացրած մրցամարտում իր առաջին պարտություն էր կրել պրոֆեսիոնալ ռինգում: Նա մրցակցին զիջել էր 5-րդ ռաունդում` տեխնիկական նոկաուտով:

Դիտվել է 2023 անգամ:
Print Friendly

Leave a Reply