Կարո՞ղ են արդյոք կանայք լուսանկարին նայելով հասկանալ՝ տղամարդը իրենց կխաբի, թե ոչ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | December 8, 2012 16:14

Հետազոտողները պնդում են, որ կինը, նայելով տղամարդու դեմքինմ կարող է ասել՝ արդյոք նա կխաբի իրեն, թե ոչ:

Արևմտյան Ավստրալիայի համալսարանում մի խունբ հետազոտողներ տղամարդկանց և կանանց ցույց են տվել մոտ 200 լուսանկար և պարզել, որ կանայք կարողանում են «սրտակերներին» տարբերակել ավելի լավ, քան սպասում էին:

Նրանք նշում են, որ կարծիքը, թե կանայք կարողանում են կռահել տղամարդու հավատարմության չափը, ճշմարտության մասնիկ է պարունակում իր մեջ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում և ցույց են տալիս, թե արդյոք տղամարդիկ և կանայք, նայելով անծանոթ դեմքերիմ կարող են դատել տվյալ մարդու հավատարմության մասին:

Հետազոտողները 34 կանանց և 34 տղամարդկանց ցույց են տվել  սպիտակամորթ մարդկանց 189 գունավոր լուսանկար և մասնակիցներին հանձնարարել  գնահատել նրանց հավատարմության աստիճանը՝ հաշվի առնելով դեմքի արտահայտությունը:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ կանայք սխալ ընտրություն են կատարել 38% դեպքերում, իսկ տղամարդիկ՝ 77%:

Պրոֆեսոր Սայմոնսը նշել է, որ կանայք իրենց ընտրությունը պատահականության սկզբունքով չէին կատարում:

Նա նաև ասել է, որ տղամարդկանց և կանանց միջև այսպիսի տարբերության պատճառ կարող է լինել այն, որ հնարավոր է՝ կանայք էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել ավելի ճշգրիտ գնահատելու կարողություն, քան տղամարդիկ:

Սա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ զուգընկեր ընտրելիս այդքան էլ մեծ տարբերակում չեն դնում, քանի որ նրանք ավելի քիչ բան ունեն կորցնելու, եթե զուգընկերը հավատարիմ չլինի:

Պորֆեսորը դա պատճառաբանում է նրանով, որ, չնայած մարդկային առումով տղամարդիկ իրենց խաբված են զգում զուգընկերոջ անհավատարիմ լինելու դեպքում, սակայն նրանք իրենց վրա չեն կրում ֆիզոլոգիական հետևանքները. այն է՝ հղիություն, երեխային իրենց մեջ կրել և այլն:

Վերջում պրոֆեսորը նշել է, որ չնայած իրենք մեծ փորձ ունեն մարդկային հարաբերությունների ուսումնասիրության առումով, սակայն իրենք ևս կարող են սխալվել:

Դիտվել է 1800 անգամ:
Print Friendly

Leave a Reply